163342 դիտում
20:44 11-03-2020
Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է արձանագրվել
Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է արձանագրվել: Այդ մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ:
«Այսօր, ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք:
Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 և 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան) ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:
Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տվյալների մեծ չէ։
Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում:
Պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել։
Կանխատեսելով քննադատությունները, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրինք, ասեմ, որ նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք եւ եկել ակնհայտ եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարեւան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակուներ չեն կիրառվել:
Այսինքն՝ նույն տրամաբանությամբ պիտի փակեինք եվրոպական մյուս ուղղությունները նույնպես, մանավանդ որ կորոնավիրուսը տարածվում է նաեւ եվրոպական այլ երկրներում։
Հիմա ավիաընկերություններն իրենք են որոշել դադարեցնել թռիչքները Իտալիայից։
Նշեմ, որ «Գոլդեն փելիսի» ժողովուրդը եւ առաջին ախտորոշված պացիենտը լավ են, գանգատ չունեն:
Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ պահպանել հանգստություն եւ պահպանել կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ առողջապահության նախարարության խորհուրդները»,- գրել է վարչապետը։
Նմանատիպ նյութեր
10135 դիտում
10:57 21-05-2020
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակվածության 335 նոր դեպք, 3 մահ, ապաքինվել է 162 պացիենտ
1713 դիտում
11:54 13-03-2022
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք․ 2 մարդ մահացել է
Այս բաժնից
538 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
412 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից