211652_close_icon
views-count11025 դիտում article-date 19:44 11-03-2020

ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը անակնկալ այցելեց Կուրթան գյուղ և բարի տեղեկություններ փոխանցեց առողջական խնդիրներ ունեցող ընտանիքի հորը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 11-ին, Լոռու մարզի Կուրթան գյուղ է այցելել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանդիպել է Կուրթան գյուղի բնակիչ, առողջական խնդիրներ ունեցող Մեխակ Առաքելյանին և տեղեկացրել, որ մի քանի քաղաքացիներ դիմել են իրեն և պատրաստակամություն են հայտնել օգնելու Մ. Առաքելյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Ս. Փաշինյանը տեղեկացրել է, որ այդ մարդիկ պատրաստակամություն են հայտնել նրա համար գտնել և գնել սեփական տուն, հողամաս, ինչպես նաև կազմակերպել, որպեսզի նա առողջության հետազոտման համար տեղափոխվի բուժհաստատություն: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/11/1149516/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 11-ին, Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձել էր 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ներողություն խնդրեց կուրթանցի երիտասարդից: Նա մասնավորապես ասել էր. «Երեկ տեսանյութ հայտնվեց, որ այդ տղան առողջական խնդիրներ ունի: Հիմա ես ուզում եմ վերլուծել իմ գործողությունները, արդյոք ես այդ քաղաքացուն, մեր սիրելի Մեխակ Առաքելյանին ինչ-որ բան սխալ եմ ասել կամ արել: Ես երկու սխալ ուզում եմ խոստովանել, որ թույլ եմ տվել. ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը եւ թերագնահատել եմ էն հանգամանքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել: ես այդ երկու սխալի համար ուզում եմ Մեխակ Առաքելյանից էլ, ՀՀ բոլոր քաղաքացիներից էլ ներողություն խնդրել: Մենք մարդ ենք, սխալական ենք, կարող ենք սխալվել, բայց մենք նենգ եւ անազնիվ բան քաղաքացու նկատմամբ չենք անի: մանավանդ, որ ես համոզված եմ, որ մեր խոսակցության արդյունքում նրա ընտանիքը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում, եւ ես հույս ունեմ, որ այն աջակցությունը, որ նա կստանա, կլինի զարգացման աջակցություն»:

Նմանատիպ նյութեր