211652_close_icon
views-count3447 դիտում article-date 16:56 10-03-2020

Խոակին Կապարոս. Հայաստանի հավաքականը գլխավորելը բարդ որոշում էր

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը խոսել է իր [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/10/1149433/]նշանակման[/url] մասին «Սևիլյայի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ, հայտնում է [url=https://armsport.am/2020/03/10/%d5%a5%d5%bd-%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d6%84%d6%80%d6%84%d5%ab%d6%80-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d6%80%d5%af-%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%a1-%d5%ad%d5%ab%d5%b6%d5%a5%d5%bd-%d5%b4%d5%a5%d5%ac%d5%a5/]Armsport.am[/url]-ը: «Ես հետաքրքիր առաջարկ ստացա ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսից՝ գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը և որոշեցի ընդունել այն: Դա բարդ որոշում էր, սակայն այն կայացրել եմ իմ աշխատանքի հանդեպ ունեցած մեծ սիրո պատճառով: Երբ առաջարկ ստացա, տեղեկացրեցի այդ մասին «Սևիլյայի» ղեկավարությանը և նրանք բաց թողեցին ինձ»,- ասել է Կապարոսը։ Հիշեցնենք, որ 64-ամյա մասնագետը «Սևիլյան» ղեկավարել է 2000-2005 և 2018, 2019 թվականներին։

Նմանատիպ նյութեր