211652_close_icon
views-count3207 դիտում article-date 13:34 09-03-2020

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 500 դեպք է հայտնաբերվել

ԱՄՆ-ում արձանագրվել է COVID-19 կորոնավիրուսով վարակածության 512 դեպք, 21 մարդ մահացել է: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնների ու տեղական իշխանությունների ներկայացրած տվյալները։ Դրանց թվում են կորոնավիրուսով վարակված այն 49 ամերիկացիները, ովքեր ԱՄՆ են վերադարձել արտասահմանից: Անմիջականորեն ՄՄՆ-ի տարածքում հայտնաբերվել է 442 դեպք՝ 33 նահանգում և Կոլումբիայի օկրուգում: Վարակված 21 անձինք Grand Princess հանրանավում են եղել, որը կարանտինի է կանգնած ներկա պահին Կալիֆորնիայի մերձակայքում։ Նրանք վիճակագրության մեջ չեն մտնում: Վաշինգտոնի նահանգում ամենաշատ վարակվածության դեպքերն են։ Մարտի 8-ի առավոտյան դրությամբ հաղորդվել էր 115 դեպքի մասին: Վաշինգտոնին հետևում է Նյու Յորքի նահանգը (105 դեպք): Մահերի մեծ մասը՝ 18, արձանագրվել է Վաշինգտոնի նահանգում, 2-ը՝ Ֆլորիդայում և 1-ը՝ Կալիֆորնիայում: Այդ կապակցությամբ երկրի 8 նահանգներում՝ Վաշինգտոն, Կալիֆորնիա, Նյու Յորք, Ֆլորիդա, Քենթաքի, Մերիլենդ, Յութահ և Օրեգոն, արտակարգ դրություն է սահմանվել։

Նմանատիպ նյութեր