1753 դիտում
16:13 09-03-2020
ԿԲ-ն մշտադիտարկում է համաշխարհային տնտեսության զարգացումները և պատրաստ է արձագանքելու դրանց
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։ ՀՀ Կենտրոնական բանկն «Արմե[url=https://armenpress.am/arm/news/1007792.html][/url]նպրես»-ին տրամադրել է մեկնաբանությունը, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ Կենտրոնական բանկը ուշադիր հետևում է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։ Այս պահի գնահատականների համաձայն ակնկալվում է, որ այդ ազդեցությունները թե՛ համաշխարհային տնտեսության, և թե՛ ՀՀ տնտեսության վրա կլինեն կարճաժամկետ։ Այնուամենայնիվ Կենտրոնական բանկը մշտադիտարկում է համաշխարհային տնտեսության, ֆինանսական և ապրանքահումքային շուկաների զարգացումները և գնահատում է այն կարճաժամկետ ազդեցությունները, որոնք կարող են գրանցվել ՀՀ տնտեսության վրա։ Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է արձագանքել՝ ապահովելով գների և ֆինանսական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում»։
Նմանատիպ նյութեր
4547 դիտում
23:05 16-07-2018
Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը
1955 դիտում
19:02 08-04-2016
ՊՆ-ում շուրջօրյա հեռախոսահամարներ են գործում՝ քաղաքացիների հարցերին օպերատիվ արձագանքելու նպատակով
Այս բաժնից
547 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
418 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից