211652_close_icon
views-count1389 դիտում article-date 10:11 09-03-2020

Հրշեջ-փրկարարները մարել են 113 հա տարածքում խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Մարտի 8-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ մոտ 500 քմ, Ոսկեվազ գյուղում՝ մոտ 3000 քմ, Փարպի-Ղազարավան ավտոճանապարհին՝ մոտ 800 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 500 քմ, Արտաշատ քաղաքում՝ մոտ 3000 քմ, Վեդի քաղաքում՝ 8 հա, Այգեզարդ գյուղում՝ մոտ 1000 քմ, Մարմարաշեն գյուղում՝ մոտ 1000 քմ, Վարդաշատ գյուղում՝ մոտ 5 հա, Նորամարգ գյուղում՝ մոտ 3 հա, Նորաշեն գյուղում՝ 15 հա, Սարատովկա գյուղում՝ 0.5 հա, Արարատ-Վեդի ավտոճանապարհին՝ մոտ 400 քմ, Նոր Խարբերդ գյուղում` 5000 քմ, Արմավիրի մարզի Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին՝ մոտ 3000 քմ, Արգավանդ-Արազափ ավտոճանապարհին՝ 6000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 2 հա, 400 քմ, 2000 քմ, 10 հա, Ստեփանավան քաղաքում՝ 2000 քմ, Սպիտակ քաղաքում՝ 5000 քմ, Շնող գյուղում՝ 1 հա, Լեռնապատ գյուղում՝ 2 հա, Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում՝ մոտ 1000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ մոտ 4000 քմ, Ախուրյան գյուղում՝ 500 քմ, Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղում՝ մոտ 1 հա, Հալիձոր գյուղում՝ 15 հա Վայոց ձորի մարզի Շատին գյուղում՝ 4000 քմ, Տավուշի մարզի Կողբ գյուղում՝ մոտ 2 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել:

Նմանատիպ նյութեր