Արայիկ Հարությունյան. Ուսումնական բոլոր հաստատություններում վաղը դասերը կվերսկսվեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է, որ գարնանային արձակուրդները չեն երկարաձգվի և մարտի 9-ից ուսումնական բոլոր հաստատություններում դասերը կվերսկսեն բնականոն հունով:
«Առողջապահության նախարարության հետ միասին հետևել ենք ընդհանուր համաճարակային ֆոնին և արձանագրել ենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում պոլիկլինիկաներ դիմելիության, շտապօգնության կանչերի, սուր-շնչառական վարակներով հիվանդանոցային բաժանմունքներ դիմելիության թիվը նվազում է և որևէ պատճառ չկա դասերը չվերսկսելու համար:
Կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի հետ կապված հիմնական պատճառներից մեկը լարվածությունն էր, որն այժմ չկա: Փառք Աստծո, նոր դեպքեր չեն գրանցվել: Համաճարակային վիճակը վերահսկվում է: Այնպես որ, ամեն ինչ հանգիստ է: Այսպիսով՝ վաղը ուսումնական բոլոր հաստատություններում՝ մանկապարտեզներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, բուհերում դասերը կվերսկսեն»:
Մանրամասները՝ տեսանյութում