Մահացել է «Դայակներ» ֆիլմի երկվորյակ եղբայրներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկացի դերասան Դևիդ Փոլը մահացել է 62 տարեկան հասակում: Դերասանը կյանքից հեռացել է նախօրեին՝ իր ծննդյան տարեդարձից երկու օր առաջ: Նրա մահվան լուրը հաստատել է երկվորյակ եղբայր Փիթերը:
Դերասանի մահվան պատճառներից մասին դեռևս չի նշվում: Որոշ տվյալներով՝ դերասանը մահացել է քնած ժամանակ:
Դևիդ և Փիթեր Փոլերը հանդիսատեսին հայտնի են դարձել 1980-ականներին մի շարք ֆիլմերից, որոնցից հատկապես «Դայակները» կինոկատակերգությունը երկվորյակներին համաշխարհային հռչակ բերեց: