211652_close_icon
views-count17754 դիտում article-date 23:00 06-03-2020

Մետրոյում տեղի ունեցածն իսկապես տհաճ տեսարան էր, բայց դժվար է քննադատել այդ աղջկան. Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և անդրադարձել այսօր մետրոյում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպին. «Նայեցի մետրոյում տեղի ունեցածը: Իսկապես տհաճ տեսարան էր: Ինձ համար անընդունելի է մերժման այդպիսի դրսևորումները... Բայց հիշելով, թե քաղաքական իշխանության վերնախավն ինչ ծավալի ատելություն է տարածում հանրության շրջանում, հասկանում եմ, որ դժվար է քննադատել այդ աղջկան»,- գրել է Արսեն Բաբայանը: Հիշեցնենք, որ այսօր Երևանի մետրոյում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավ էր իրականացնում, քաղաքացիները մեկը պատռել և Փաշինյանի ուղղությամբ է նետել վարչապետի կողմից բաժանվող բուկլետը:

Նմանատիպ նյութեր