211652_close_icon
views-count5093 դիտում article-date 18:08 06-03-2020

Պարագվայում ձերբակալված Ռոնալդինյոյին ազատ են արձակել

Պարագվայի դատախազությունը վճռել է «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոյի վրայից ներկայացրած մեղադրանքները հանել և նրան ազատ արձակել: Նախկին ֆուտբոլիստն ու նրա եղբայրը՝ Ռոբերտո դե Ասիշը խոստովանել էին, որ երկիր մուտք գործելու համար կեղծ անձնագրեր են պատրաստել: Մեղադրողների կարծիքով, Ռոնալդինյոյին և նրա եղբորը «թյուրիմացության մեջ են գցել»: Դատախազությունը կիրառել է Պարագվայի օրենսդրության այն նորմը, համաձայն որի մեղադրյալներին կարող են պատժից ազատել, եթե նրան խոստովանում են իրենց մեղքը և նախկինում դատվածություն չեն ունեցել:

Նմանատիպ նյութեր