4213 դիտում
15:15 06-03-2020
Արցախի հարցը երբեւէ ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու. Վիտալի Բալասանյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում մարտի 5-ին Պատարա, Խանցք, Դահրավ, Աստղաշեն, Հովսեփավան համայնքներում էր։ Ինչպես նախորդ հանդիպումներում, այստեղ էլ բարձրացվող հիմնական հարցը Արցախի անվտանգությունն էր, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/03/06/balasanyan/3229433?fbclid=IwAR1s7iuflx8b4Mq4WVew1WsM6qE2gD3nxB-zYgOIuCWpgwZOvMBqJSNuANA]Tert.am[/url]-ը։
«Արցախի հարցը երբեւէ ռազմական ճանապարհով չի լուծվել եւ չի լուծվելու։ Մեր ժողովուրդն այս հողի վրա շատ խորն արմատներ ունի, եւ աշխարհի այն տերությունները, որոնք հանդես են գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում, հաջողություն չեն ունենալու։ Ցավով եմ ասում, բայց վերջին շրջանում, մանավանդ 1,5 տարում, այն քաղաքական գիծը, որը վարում է ՀՀ-ի քաղաքական իշխանությունը, պիտի արձանագրենք՝ հակահայ քաղաքականություն է։ Մեր՝ Արցախի Հանրապետության իշխանության եւ իմ բացթողումն էլ կա այստեղ»,- հայտարարեց Բալասանյանը։
Ապա նա ընտրողներին եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ շարունակելու է լինել իր տոհմի եւ ազգի նվիրյալ զինվորը. ծառայել եւ ծառայելու է Արցախին եւ Հայաստանին։
«Շարունակելու ենք պայքարել եւ թույլ չենք տալու քաղաքական առումով հարցը լուծել ոչ հայանպաստ ձեւով։ Այդ 12.000 քմ կիլոմետրը մերն է թե՛ պատմական, թե՛ իրավական առումով։ Թե՛ Ադրբեջանի իշխանություններին, թե՛ մյուս երկրներին ունենք ներկայացնելու փաստեր՝ պատմական ապացույցները, որ մեր պատմական հայրենիքն ավելին է, քան այդ 7 շրջանները։ Իրավական առումով եւս այս տարածքները պատկանում են մեզ եւ մերն են լինելու։ Թույլ չենք տալու հողերը շահարկման առարկա դարձնել։ Համոզված եմ՝ ողջ հայությունն ինձ հետ համակարծիք է»,- ընդգծեց Բալասանյանը՝ հիշեցնելով իր եւ իր թիմի կարգախոսը՝ «Հաղթանակը չի վաճառվում»։
Մարտի 5-ին՝ իր ծննդյան օրը գեներալ-մայոր Վիտալի եւս մեկ անգամ երդվեց հայրենակիցների առջեւ՝ լինել նվիրյալ զինվոր, պայքարել հանուն Արցախի եւ Հայաստանի անվտանգության եւ ապահովության։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/03/06/balasanyan/3229433?fbclid=IwAR1s7iuflx8b4Mq4WVew1WsM6qE2gD3nxB-zYgOIuCWpgwZOvMBqJSNuANA]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2124 դիտում
10:14 14-04-2021
Երբևէ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու․ Վիտալի Բալասանյան․ «Իրավունք»
1462 դիտում
15:03 01-06-2020
Այսօր, առավել քան երբեւէ, բարձրաձայնում ենք ազգային արժեքների, ավանդապաշտ ընթացքի մասին. Վիտալի Բալասանյան
Այս բաժնից
1399 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1051 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1351 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը