211652_close_icon
views-count2094 դիտում article-date 10:14 14-04-2021

Երբևէ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու․ Վիտալի Բալասանյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ- մայոր Վիտալի Բալասանյանը բացառիկ հարցազրույց է տվել «Իրավուն­քին»՝ անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, պաշտպանությանը վերա­բերող հարցերին, ինչպես նաև հայաստանյան ներքաղաքական իրավիճակին:

«Այն, ինչ կատարվեց, բանակցությունների ոչ ճիշտ վարման հետևանք էր»

-Պարո՛ն Բալասանյան, ինչպիսի՞ն է այսօր Արցախի արտաքին հարաբերությունների օրակար­գը, և որո՞նք են առաջնահերթությունները:

- Եթե հարցը վերաբերում է կոնկրետ բանակցություններին, ապա, որպես այդպիսին, այս պահի դրությամբ այն չկա: 2020-ի նոյեմբերի 9-ի ժամանակավոր հրադադարի հայտարարության տեքստից հետո Արցախի Հանրապետության տա­րածքում Ռուսաստանի Դաշնության խա­ղաղապահ ուժերն են ծառայություն իրա­կանացնում: Որպես քաղաքական սու­բյեկտ կամ քաղաքականություն վարող այս պահի դրությամբ չկա: Ինչպես տես­նում եք, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեու­թյունը ժամանակավոր դադար է առել: Հի­մա կսպասենք, երբ Մինսկի խումբն ար­դեն իսկ կսկսի գործունեություն ծավալել:

Մենք միշտ պատրաստակամ և կողմնա­կից ենք եղել բանակցությունների, որով­հետև ցանկացած վատ բանակցություն ավելի լավն է, քան ամենափոքր բախում­ները: Այն, ինչ կատարվեց, բանակցու­թյունների ոչ ճիշտ վարման հետևանք էր: Իսկ Ադրբեջանի Հանրապետությունը Թուրքիայի հետ համատեղ օգտագործեց այն: Վերջին օրերին տեսնում ենք Ադրբե­ջանի քաղաքական իշխանությունների հայտարարությունները, որ այն, ինչ պետք է կատարվի Մինսկի խմբի շրջանակում, հրաժարվում են: Ադրբեջանն իր հռետորաբանությամբ ասում է` մենք հաղթել ենք, որևէ մեկի հետ բանակցելու խնդիր չունենք, Արցախն Ադրբեջան է, և վերջ: Բայց մենք տեսանք, որ ընդհուպ ռազմա­կան ճանապարհով Ադրբեջանը և Թուր­քիան չկարողացան Արցախի հարցը լու­ծել։ Ավելի քան վստահ ենք բոլորս, որ երբևիցե ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր