211652_close_icon
views-count2319 դիտում article-date 13:25 06-03-2020

Տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները կստանան հարկային արտոնություն

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է բարձր տեխնոլոգիական ընկերություններին տիեզերական ոլորտում գործունեություն ծավալելու համար տալ հարկային արտոնություն: «[url=https://armenpress.am/arm/news/1007540.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ «Տիեզերական գործունեության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը ստացավ 113 կողմ ձայն: ԳՈՎԱԶԴ00:27Իմանալ ավելին Փաթեթը ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ մասնավորապես նշելով, որ նախագիծը բարձր տեխնոլոգիական ընկերություններին տիեզերական ոլորտում գործունեություն ծավալելու համար հարկային արտոնություն տալու և տիեզերական ոլորտում գործունեությունը լիցենզավորման ենթակա ոլորտ դարձնելու մասին է: Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ-ում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները: Սահմանվում են տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տիեզերական տարածության հասկացությունները:

Նմանատիպ նյութեր