211652_close_icon
views-count5116 դիտում article-date 15:41 05-03-2020

Արցախում կորոնավիրուսի դեպք չկա, Առողջապահության նախարարության հերքումը

Արցախում կորոնավիրուսի դեպքի հաստատման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «[url=https://armenpress.am/arm/news/1007427.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ-համաճարակաբան Կարինե Բալայանը: «Նման բան չկա, մինչև այսօր հաստատված որևէ դեպք չունենք: Արցախում վերահսկողությունը շարունակվում է թե տեղի բնակիչների, թե մեզ մոտ եկած զբոսաշրջիկների հետ կապված: Կասկածելի դեպքերը մեր ուշադրության կենտրոնում են: Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի առողջապահության նախարարության հետ»,-ասաց Կարինե Բալայանը: Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, թե Արցախում կորոնավիրուսով դեպք է արձանագրվել՝ Իրանից Արցախ մեկնած ամուսինների մոտ:

Նմանատիպ նյութեր