211652_close_icon

Ռակիտիչը կտեղափոխվի «Ատլետիկո». Marca

views-count2288 դիտում article-date 15:19 04-03-2020
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Ատլետիկո»: 31-ամյա խորվաթը մադրիդյան ակումբի հետ արդեն համաձայնության է եկել պայմանագրի շուրջ: Փետրվարի 20-ին Ռակիտիչը հանդիպել է «Ատլետիկոյի» ներկայացուցիչների հետ: Ֆուտբոլիստի համար կարևոր է մնալ Լա Լիգայում, իսկ նրա ընտանիքն արդեն բնակարան է փնտրում Մադրիդի արվարձան Բոադիլյա-դել-Մոնտեյում: Այժմ «Ատլետիկոյին» մնացել է կատալոնացիների հետ պայմանավորվել տրանսֆերի արժեքի շուրջ: Ռակիտիչի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021թ. հունիսը:

Նմանատիպ նյութեր