«Սևիլիա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
Mundo Deportivo-ի տեղեկությամբ, խորվաթ ֆուտբոլիստի պայմանագրում առկա է հրաժարագնի երկու կետ. 40 մլն եվրո ցանկացած պոտենցիալ գնորդի համար, ինչպես նաև 20 մլն եվրո, եթե նրա ծառայություններով հետաքրքրված է գրանդ ակումբ:
Նախկինում նշվում էր, որ խաղացողին ցանկանում է իր կազմում տեսնել նաև Մադրիդի «Ռեալ»-ը: