Խորվաթիայի հավաքականի և «Սևիլիա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը տեղափոխվեց «Բարսելոնա», հայտնում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում, սակայն նախկինում լրատվամիջողները պնդում էին, որ խորվաթ խաղացողի համար «Բարսելոնա»-ն կվճարի 18-20 մլն եվրո:
Հավելենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում Ռակիտիչը դարձավ «Բարսելոնա»-ի երկրորդ նորեկը: Մինչ այդ կատալոնացիներին միացել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը: