Էջմիածին քաղաքի Հայրենական Մեծ պատերազմի 13 վետերանների տրվեց ֆինանսական աջակցություն եւ ոչ միայն. լուսանկարներ
Այսօր` մայիսի 9-ին, Էջմիածնում` քաղաքապետարանի աշխատակիցները, քաղաքի ողջ ակտիվը, վետերանները` զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ծաղիկ խոնարհեցին 2-րդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակի հուշարձանին:
Ինչպես փոխանցում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, միջոցառման ընթացքում ընթերցվեց Զորավարի շնորհավորական ուղերձը` մայիսյան տոների կապակցությամբ, ինչպես նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը:
Հայտարարվեց, որ Էջմիածնի ավագանու որոշմամբ, զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների թվով 36 ընտանիք ազատվել է աղբահանության վճարից: Որոշ ընտանքիների տրվեցին արտոնություններ գույքահարկի եւ հողի հարկի գծով:
Երկրապահի օրվա եւ Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձի կապակցությամբ ֆինանսական աջակցություն հատկացվեց թվով 8 հաշմանդամ ազատամարտիկների եւ ազատամարտի 2 մասնակիցների: Էջմիածին քաղաքի Հայրենական Մեծ պատերազմի 13 վետերանների եւս տրվեց ֆինանսական աջակցություն` Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ: Միջոցառմանը ցուցադրական ելույթով հանդես եկան ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի պատանի երկրապահները, որից հետո վետերանները, Էջմիածնում ծառայող զինվորները եւ պատանի երկրապահները քայլերթով ազատեցին հրապարակը` այն տրամադրելով Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում գործող երգի եւ պարի խմբերին: