211652_close_icon
views-count3820 դիտում article-date 09:01 03-03-2020

Վարչապետը նպատակ ունի ամբողջությամբ փոխել կառավարության կազմը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ կառավարությունն արդեն տևական ժամանակ է՝ C/-ներ է հավաքում: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր տեղեկությունների, նպատակ ունի առաջիկա ամիսների ընթացքում ամբողջությամբ փոխել կառավարության կազմը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ վարչապետը որոշել է ամեն շրջանակից, ոլորտից տվյալների բազա հավաքել, քանի որ ինքը ցանկանում է կառավարությունը վերից վար փոխել, նոր կադրերով համալրել, քանի որ նրան դուր չի գալիս կառավարության կատարած աշխատանքը: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է այդ տվյալների բազան ուսումնասիրում, որոնք նրան տրամադրում է նախորդ տարի ստեղծված կադրային բանկը՝ Հայկակ Արշամանի գլխավորությամբ: Երեկ այս ամենի համատեքստում էլ ՀՀ վարչապետն իրեն օգնական նշանակեց ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանին և մամուլի խոսնակ Նշանակեց Մանե Գևորգյանին: Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետը շատ երկար է ուսումնասիրել այս երկու անձանց, որից հետո միայն նշանակում է կատարել: Մանե Գևորգյանի մասով ոչինչ ասել չենք կարող, բայց այ Աննա Վարդապետյանն իրոք իր գործի գիտակն է, պատրաստված, խելացի կադր, զուսպ պաշտոնյա: «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության հասարակայության հետ կապերի և լրատվության վարչությանը հարցում է ուղարկել, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ կառավարությունը C/-ներ է հավաքում և կադրեր է փնտրում: Հարցման պատասխանը ստանալուց հետո կհրապարակենք նաև կառավարության տեսակետը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր