10628 դիտում
20:51 02-03-2020
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1501-ի, մահացել Է 66 մարդ
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1501-ի, գրանցվել Է մահվան 66 դեպք: Այս տվյալները մարտի 2-ին հրապարակել Է Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարությունը, որի հայտարարությունը մեջբերել Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հայտնաբերվել Է կորոնավիրուսի 1501 դեպք»,-ասված Է հաղորդագրության մեջ: Նաեւ նշվում Է, որ «հիվանդության զոհերի թիվը հասել Է 66-ի»: Ավելի վաղ հաղորդվել Էր 978 հիվանդացածի եւ 54 մահացածի մասին:
Իրանի առողջապահույթան նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել Էր երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Վարակվածներն ի հայտ են բերվել Ղոմի նահանգում: Վիրուսի տարածման կապակցությամբ փակվել են դպրոցները, մեկ շաբաթով աշխատանքը դադարեցրել Է Մեջլիսը (խորհրդարանը), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ նյութեր
4058 դիտում
16:27 28-02-2020
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 388-ի, մահացել է 34 մարդ
9877 դիտում
11:10 11-04-2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների թիվը հասել է 966-ի, 1 մարդ մահացել է
5036 դիտում
16:55 07-03-2020
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5 հազար 823-ի
Այս բաժնից
439 դիտում
19:00 29-04-2024
Իսլամական բանկը վարկ կհատկացնի Թուրքիային
589 դիտում
11:52 29-04-2024
ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր