211652_close_icon
views-count129652 դիտում article-date 23:53 25-08-2017

Դաժան ու ողբերգական դեպք Շիրակի մարզում. եղբայրը տան լոգարանում 16-ամյա քրոջը հայտնաբերել է կախված

Այսօր՝ օգոստոսի 25-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19: 40-ի սահմաններում Ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի տներից մեկում աղջիկ երեխայի դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Մանանդյանը: Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են նույն տան բնակիչ, 16-ամյա Մ. Ս.-ի դին: Հարազատները իրավապահներին հայտնել են, որ մահացածի անչափահաս եղբայրը մտել է լոգարան և այնտեղ հայտնաբերել քրոջը՝ կախված և անմիջապես ծնողներին է տեղեկացրել, ովքեր էլ փորձել են պարանը կտրելով՝ փրկել երեխայի կյանքը, ցավոք, նա արդեն մահացած է եղել: Փաստի առթիվ քննիչ Ն. Մանանդյանի կողմից հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր