211652_close_icon
views-count3610 դիտում article-date 13:23 27-02-2020

«Ոչ»-ի շտաբի կողմից կաշառք առաջարկելու մասին հրապարակումն ուղարկվել է քրեական ոստիկանություն

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի՝«Ոչ»-ի շտաբի կողմից թոշակառուներին կաշառք առաջարկելու մասին գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է քրեական ոստիկանություն՝ դրանում նշված հանգամանքների ստուգման նպատակով համապատասխան գործողություններ կատարելու: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Արսեն Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Քրիստ Հովսեփյան օգտատիրոջ գրառումն է հրապարակել, որում Հովսեփյանը հայտնել էր Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում «Ոչ»-ի շտաբի կողմից թոշակառուներին կաշառք առաջարկելու մասին: «ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում եմ կից հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ առերևույթ հանցագործությունը, դրանցում ընդգրկված անձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»,- գրել էր Բաբայանը, ով «Ոչ»-ի շտաբի նախաձեռնողներից է: Թեև Արսեն Բաբայանն իր գրառմանը կցել էր նաև օգտատիրոջ էջի արտապատկերը (screen shot), սակայն Հովսեփյանն իր էջից հեռացրել է փետրվարի 24-ին կատարած գրառումը:

Նմանատիպ նյութեր