211652_close_icon
views-count4469 դիտում article-date 10:41 27-02-2020

Որտեղից ինչքան բենզին ու դիզվառելիք ենք ներկրում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Դատելով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ բենզինի և դիզվառելիքի շուկաների ուսումնասիրությունից՝ հստակեցվել են մասնակիցների կազմը, ներմուծման ծավալները, ներմուծման ծավալները՝ ըստ երկրների, իրացման ծավալները: Ըստ այդմ, ամենաշատ բենզին ներմուծում ենք Ռուսաստանից. այդպես է եղել և 2017, և 2018 և 2019 թթ.՝ 72, 69 և 95 տոկոս համապատասխան մասնաբաժիններով (2019 թ. հաշվարկը դարձյալ հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի կտրվածքով է): Հաջորդը Բուլղարիան է՝ 18, 12 և 5 տոկոս մասնաբաժիններով: Թուրքմենստանից բենզինի ներմուծման բաժինը 2017 թ.՝ 9, 2018 թ.՝ 19 տոկոս է: Իսկ 2019 թ. Թուրքմենստանից բենզին չենք ներկրել: 1 տոկոս Վրաստանի բաժինն է՝ 2017 և 2018 թթ.: 2019 թ. դարձյալ այստեղից բենզին չենք բերել: Երբ ուսումնասիրում ենք դիզվառելիքի ներմուծման ծավալներն ըստ երկրների, տեսնում ենք, որ առյուծի բաժինը դարձյալ ՌԴ-ինն է՝ 2017, 2018 և 2019 թթ՝ 91.6, 96.5, և 91.9 տոկոս համապատասխան մասնաբաժիններով: Իրանից դիզվառելիք 2017 և 2018 թթ. չենք ներկրել: Փոխարենը 2019 թ. դիզվառելիքի ներկրման ծավալը 7.4 տոկոս է եղել: Հարց է ծագում՝ իսկ ՏՄՊՊՀ-ն դիտարկե՞լ է, թե պետական գնումների շրջանակում առավել խոշոր իրացման ծավալներ ո՞ր ընկերությունն ունի․․․»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր