6276 դիտում
02:18 27-02-2020
Չեմպիոնների լիգա. Մղձավանջային վերջաբան «Ռեալի» համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը լիովին արդարացրեց սպասելիքները:
Առաջին խաղակեսը անցավ չափազանց անհետաքրքիր և ձանձրալի պայքարում: Ամեն ինչ թողել էին երրորդ խաղակեսին:
60-րդ րոպեին «Սիթիի» պաշտպանների սխալների արդյունքում մադրիդցիները բացեցին հաշիվը՝ աչքի ընկավ Իսկոն:
Դրանից հետո Զինեդին Զիդանի թիմը հանգիստ վերահսկում էր խաղը, սակայն հետո իսկական մղձավանջ սկսվեց և 7-8 րոպեում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ:
Նախ, 78-րդ րոպեին Ժեզուսը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: 4 րոպե անց Ստերլինգը 11 մետրանոց հարված վաստակեց, որը դիպուկ իրացրեց Դե Բրույնեն: Իսկ 86-րդ րոպեին տուգանային հրապարակի գծի վրա վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը:
Խաղն ավարտվեց «Սիթիի» հաղթանակով՝ 2:1 և «Ռեալը» ծայրաստիճան բարդ վիճակում հայտնվեց: Մանչեսթերում՝ առանց Ռամոսի, Ազարի, մադրիդիցներին դժվարին հանդիպում է սպասվում:
Զուգահեռ խաղում «Լիոնը» անակնկալ մատուցեց՝ 1:0 հաշվով սեփական հարկի տակ հաղթելով «Յուվենտուսին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3175 դիտում
11:35 22-10-2015
Չեմպիոնների լիգա. Դրամատիկ վերջաբան Մանչեսթերում ու «Շախտյորի» ֆիասկոն. տեսանյութ
2880 դիտում
14:35 17-03-2016
Չեմպիոնների լիգա. Ֆանտաստիկ վերջաբան Մյունխենում. տեսանյութ
4063 դիտում
18:12 12-03-2021
Հայաստանում ստեղծված ներկա իրավիճակը մղձավանջային է դարձել բոլորիս համար
Այս բաժնից
532 դիտում
19:56 25-04-2024
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
5565 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
670 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ