211652_close_icon
views-count38429 դիտում article-date 22:24 26-02-2020

Մինչ Երևանի քաղաքապետն ու կենտրոնի թաղապետը ծանրութեթև կանեին, թե ով պետք է Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրին, ցուցանակն ու հարակից տարածքը մաքրի աղբից, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը գործի անցավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը երեկ՝ փետրվարի 25-ին, ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի անբարեկարգ վիճակ էր տիրում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային հերոս, Մեծ հայ, իսկական մտավորական, ժողովրդի կողմից Սպարապետ անունը ստացած Վազգեն Սարգսյանի կիսանդրին և ցուցանակը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հրապարակումից կարճ ժամանակ անց, մինչ Երևանի քաղաքապետարանն ու կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատասխանատուները ծանրութեթև կանեին, թե ով կմաքրի ազգային հերոսի կիսանդրին, ցուցանակն ու հարակից տարածքը, նորաստեղծ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը իր վրա վերցրեց այդ վեհ գործը ու կարճ ժամանակում տարածքը տեսքի բերեց. հատուկ լուծույթով մաքրեցին արձանն ու ցուցանակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները ՀՈԱԿ-ի կենտրոն վարչական ստորաբաժանման աշխատակիցները իրականացրեցին տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանի անմիջական հրահանգով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում աշխատանքները կատարող ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ասում էին. « [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հրապարակումից ենք իմացել այս մասին ու տնօրենի հրահանգով տարածքը բերեցինք նախկին տեսքին»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/25/1148312/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մարտի 5-ին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային հերոս, Մեծ հայ, իսկական մտավորական, հայ ժողովրդի կողմից Սպարապետ անունը ստացած Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն ենք նշելու: Այդ օրը պետական պաշտոնյաները, Սպարապետի զինակից ընկերներն ու քաղաքացիները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցելու իսկական հային: Գաղտնիք չէ, որ լինելու են նաև այլ միջոցառումներ և դրա շրջանակում ծաղիկներ են խոնարհելու Սպարապետի կիսանդրիների մոտ: Երևանի սրտում՝ կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցում տեղադրված Սպարապետի կիսանդրին ու 3 լեզուներով ցուցանակը գտնվում են անշուգ վիճակում, մինչդեռ թե՛ կառավարությունում, թե՛ Երևանի քաղաքապետարանում, և թե՛ կենտրոն վարչական շրջանում կլինեն պաշտոնյաներ, ովքեր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը այնպիսի պաթոսով խոսքեր կուղղեն, մինչդեռ արդեն տևական ժամանակ է, այդ հատվածը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Նույնիսկ Երևան ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկները կեղտի, փոշու շերտի տակ չեն կարողանա կարդալ, թե կիսանդրու առջև ինչ է գրված ցուցանակի վրա: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր