211652_close_icon
views-count2497 դիտում article-date 18:19 26-02-2020

Ավստրալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Փետրվարի 25-ին ՀՀ-ում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Գրաեմ Միհանը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին։ Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Ավետ Ադոնցը դեսպանին մաղթեց արդյունավետ աշխատանք։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Միհանը նշեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-ավստրալական երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր և նախանշեցին համագործակցության խորացման և ընդլայնման հետագա ուղղությունները։

Նմանատիպ նյութեր