7379 դիտում
11:40 26-02-2020
Քրգործի նյութերով ոչ թե հերքվել, այլ հաստատվել է Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու փաստը. պաշտպան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցել է իի անմեղությունը։
Այս առնչությամբ Տիգրան Աթանեսյանը գրել է. «ՀՀ ՊՎԾ կասեցված ղեկավար պ-ն Դ.Սանասարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ հայտնել, որ իր կողմից անչափահասի վրաերթի քրեական գործը կարճվել է, քանի որ փորձագետը հաստատել է իր անմեղությունը: Ինքը երբեւէ «..երեխային մեքենայի տակ չի գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենային ու վայր ընկել»:
Որպես անչափահաս տուժողի ներկայացուցիչ պետք է հանրությանը հայտնեմ հետեւյալը՝
Քրեական գործի նյութերով ոչ թե հերքվել է, այլ հաստատվել է Դ.Սանասարյանի կողմից անչափահաս Ա.Ղ.-ին վրաերթի ենթարկելու փաստը:
Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը պարզապես գտել է, որ նա տեխնիկական տեսակետից հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը: Այդ եզրահանգման հետ տուժող կողմը չի համաձայնվել, հարցաքննվել է փորձագետը, այնուհետեւ միջնորդություն է ներկայացվել լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին, ինչը հավանաբար, դատելով Դ.Սանասարյանի գրառումից, մերժվել է, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է: Որոշումը տուժող կողմը չի ստացել, ստանալուն պես այն կբողոքարկվի:
Հիշեցնեմ, որ վրաերթի հետեւանքով անչափահաս Ա.Ղ-ն ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ:
Հ.Գ. Ավելի մանրամասն իրավիճակը, այն է՝ դատաավտոտեխնիկական ոլորտի փորձագետի տարօրինակ եւ անհասկանալի մոտեցումները, կներկայացնեմ հետագայում՝ որոշումը ստանալուց հետո»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՊՎԾ նախկին պետ (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցել է իր անմեղությունը:
Նա նշել էր.
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր վստահեցին ինձ ու չէին հավատում, որ ես կարող եմ մեքենայի տակ երեխա գցել ու հրաժարվել փաստից։
Չեմ ուզում կրկնել թե ինչ կեղծ ու ստոր հավաստիացումներ էին անում բոլորիդ հայտնի սրիկաները, պարզապես մի անգամ ևս կրկնեմ. ես երեխային մեքենայի տակ չեմ գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենայիս ու վայր ընկել» գրել է Սանասարյանը եւ ամփոփել.
«Թող բոլոր երեխաներն անփորձանք ու առողջ լինեն»:
Հիշեցնենք՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ:
Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3887 դիտում
14:52 31-10-2019
Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել․ Տիգրան Աթանեսյան
4143 դիտում
22:31 01-05-2019
Դավիթ Սանասարյանի պաշտպանը՝ առողջապահության նախարարի ցուցմունքի ու Սանասարյանի հետ առերեսման մասին. Aravot.am
Այս բաժնից
763 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
868 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
616 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին