211652_close_icon
views-count28751 դիտում article-date 11:01 26-02-2020

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel Astra-ն. վիրավոր վարորդներին ավտոմեքենաներից դուրս են բերել Արարատի հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 60 կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 34-ամյա Խաժակ Հ-ի վարած Mercedes մակնիշի 36 AD 646 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 54-ամյա Սուրիկ Ա-ի վարած Opel Astra մակնիշի 36 ԼR 658 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մինասյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր