211652_close_icon
views-count4458 դիտում article-date 10:25 26-02-2020

Կարեն Փոլադյանը բացատրում է՝ ինչու Սերժ Սարգսյանը դատարան մտավ ծառայողական մուտքով. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դիզվառելիքի գործով դատավարությանը մեղադրյալի կարգավիճակով ներկայացած Սերժ Սարգսյանն այսօր դատարանի դահլիճ մուտք գործեց ծառայողական մուտքից: ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն էր պատճառը: Ստորև մեր զրույցը Փոլադյանի հետ. [b]– Պարոն Փոլադյան, Սերժ Սարգսյանն ինչո՞ւ ծառայողական մուտքով մտավ դատական նիստերի դահլիճ: Ի՞նքն էր այդպես ցանկացել:[/b] – Մենք գրություն ենք ստացել ՊՊԾ-ից, և փորձել ենք բոլորի անվտանգությունը ապահովել: Հաշվի առնելով հասարակական հնչեղությունը՝ փորձել ենք ապահովել ՀՀ նախկին նախագահի անվտանգության մասով: [b]– Մյուսները չե՞ն ցանկացել, թե՞ դուք չեք տեսել անհրաժեշտություն:[/b] – Որ պահին որ ՊՊԾ գունդը խնդիր տեսավ մյուսների անվտանգության հետ կապված՝ կփորձենք նաև մյուսների մուտքը ևս առավել անվտանգ ապահովել դատարանի դահլիճ: [b]– Նկատի ունեմ Սերժ Սարգսյանը թիկնապահներով էր, իսկ Սերգո Կարապետյանն, օրինակ, առանց թիկնապահների էր և դահլիճ մտավ «ամոթ» վանկարկումների ներքո: Չե՞ք կարծում, որ ավելի շատ նրա անվտանգության հետ կապված խնդիր կար:[/b] – Ես շնորհակալ եմ ձեր դիտարկման համար: Հաջորդ դատական նիստին կփորձենք դիտարկել նաև ձեր կողմից բարձրացված մեսիջը և ապահովել նաև Սերգո Կարապետյանի լրացուցիչ անվտանգության հարցը, որպեսզի էդպիսի վանկարկումների տեղիք չտանք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր