211652_close_icon
views-count5397 դիտում article-date 09:25 25-02-2020

Դավիթ Տոնոյանը զգալիորեն զիջել է դիրքերը վարկանիշային աղյուսակում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո բավական տևական ժամանակ պաշտոնյաների վարկանիշային «աղյուսակում» պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որպես կանոն, եղել է լավագույն եռյակում: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս կառավարության կողմից «ներքին օգտագործման» համար անցկացված հերթական հարցումները ցույց են տվել, որ նա զգալիորեն զիջել է դիրքերը: Ավելին, մեծ թիվ են կազմում նրա հրաժարականը պահանջող քաղաքացիները: Պատճառն, ամենայն հավանականությամբ, ոչ միայն վերջին շրջանում բանակում տիրող վիճակն է, այլև տարբեր մրցույթների հետ կապված աղմուկները, որոնք հրապարակայնացվեցին թե՛ տեղական, թե՛ նաև ռուսական ԶԼՄ-ների կողմից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր