1699 դիտում
18:32 24-02-2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ
Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳՆ ղեկավար կազմի հանդիպումը Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ:
Ողջունելով հանձնախմբերի ներկայացուցիչներին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նման ձևաչափով հանդիպման անցկացումը, որն իր նպաստն է բերում ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկի` համահայկականության արդյունավետ իրականացմանը: Նախարարը նաև համոզմունք հայտնեց, որ նման ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ և կնպաստեն Հայաստանի և սփյուռքահայ կազմակերպությունների համագործակցության ձևավորմանը և ամրապնդմանը:
ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և գերակայությունները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ համահայկական օրակարգի՝ արցախյան հիմնահարցի, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:
Նմանատիպ նյութեր
2552 դիտում
18:41 07-05-2016
Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն արտգործնախարարությունում
4862 դիտում
23:45 11-12-2016
Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
532 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
406 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից