Երկրաբանները Հնդկաստանում 3 հազար տոննա ոսկի են հայտնաբերել
Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի Սոնբհադրա շրջանում երկրաբանները հայտնաբերել են ոսկու նոր հանքեր, որոնք հինգ անգամ գերազանցում են Հնդկաստանի ոսկու ողջ պաշարը:
Երկրաբանների գնահատականներով, հայտնաբերված հանքերում գտնվում է 3,5 հազ. տոննա ոսկի:
Եթե երկրաբանների գնահատականները ճիշտ դուրս գան, ապա ոսկու պաշարներով Հնդկաստանը աշխարհում կդառնա երկրորդ երկիրը՝ շրջանցելով Գերմանիային:
Ներկայումս Հնդկաստանի ոսկու պաշարները կազմում են 626 տոննա, իսկ Գերմանիայինը՝ 3366 տոննա:
Ոսկու պաշարներով աշխարհում իրեն հավասարը չունի ԱՄՆ-ը՝ 8133,5 տոննա: