211652_close_icon
views-count59447 դիտում article-date 22:16 21-02-2020

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Ford Transit-ն ու ЗИЛ-ը. Ford-ը կողաշրջվել է. ժամանել են տարածքի ոստիկանապետը, ՃՈ վաշտի, դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում Այնթապ գյուղի վարչական տարածքում բախվել են Ford Transit մակնիշի 50 FT 077 համարանիշի և ЗИЛ մակնիշի 35 GՏ 578 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ը կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարըալի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր