5392 դիտում
09:40 21-02-2020
Լարսի ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար
ՀՀ տարածքում փետրվարի 21-ի ժամը 08:24-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Շիրակի, Կոտայքի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում մառախուղ է: Սյունիքի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենանաերի համար բաց է, իսկ բեռնատարների համար՝ փակ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
961 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
916 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան
745 դիտում
20:11 04-05-2024
Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին