211652_close_icon
views-count22484 դիտում article-date 23:50 18-02-2020

Հերթական սկանդալը Ժողինստիտուտում. կառավարման ամբիոնի դոցենտը դիմել է գլխավոր դատախազություն. փաստով զբաղվում է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանությունը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազություն է դիմել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի դոցենտ Գագիկ Ասլանյանը և հայտնել, որ ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի մի քանի պաշտոնատար անձինք անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, անտեսել են նույն բուհի նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բարձրագույն որակավորման կոմիտեի 2 մասնագետների կողմից տրված բացասական կարծիքը: Գ. Ասլանյանը հայտնել է նաև, որ սահմանված կարգի համաձայն՝ նրանք ատենախոսությունը չեն ուղարկել մասնագիտական խորհուրդ , որի արդյունքում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գործող 014 մասնագիտական խորհրդի կողմից նախկին ռեկտորի պաշտոնակատարին 2015 թ.-ին անհիմն շնորհվել է գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Այդ կերպ պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, ինչպես նաև հեղինակազրկվել է պետական մարմնի բարի համբավը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ գլխավոր դատախազությունից նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր