211652_close_icon
views-count60860 դիտում article-date 16:40 28-04-2018

Արտակարգ դեպք Երևանում. հանրահայտ ԲՈՒՀ-ի դոցենտը դիմել է իրավապահներին. 2 հոգի ոսկյա շղթայով փորձել են խեղդել իր տղային

[color=#CC0000]SHAMSHYN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակչուհի՝ 53-ամյա Ն. Դ-ից, ով հայտնել է, որ ժամը 21։00-ի սահմաններում իրենց շենքում 2 հոգի բռնություն են կիրառել իր որդու՝ 17-ամյա Մ. Ա.-ի նկատմամբ, որի ժամանակ նրանք փորձել են երեխայի պարանոցին եղած ոսկյա շղթայով խեղդել նրան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացու ահազանգով մեկնել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ Մ. Ա.-ի նկատմամբ բռնություն են կիրառել Ն. Պ.-ն և Գ. Հ.-ն։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Դ.-ն Հայաստանում ճանաչված անձնավորություն է, Երևանի ճանաչված ԲՈՒՀ-երից մեկի դոցենտ, ու, քանի որ դեպքին առնչություն ունեն անչափահասներ, որոշ մանրամասներ չենք հրապարակում։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր