Ջազի միջազգային օրվան նվիրված համերգին կհնչի Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. EXCLUSIVE.am
Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը: Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին՝ որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առայսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանցև պետությունների միջև:
Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունը կհնչի Ջազի միջազգային օրվան նվիրված համերգին: Ապրիլի 30-ին Կասկադ համալիրի տարածքում տեղի կունենա բացօթյա համերգ, որին հանդես կգա նաև Քյոսայանի հայաստանյան քառյակը:
«Առաջին անգամ պետք է հնչի ստեղծագործություն, որը գրել եմ վերջերս` հատուկ նվիրված Ջազի օրվան: Այն կոչվում է «Իմ երազելու օրը» (Day of my dream): Բավականին հետաքրքիրստեղծագործություն է: Ես ելույթ եմ ունենալու այդ միջոցառմանն Hammond B3 երգեհոնով, որը բերել եմ ինձ հետ ԱՄՆ-ից»,-մեզ հետ զրույցում նշեց Գարի Քյոսայանը:
EXCLUSIVE.am-ի հետ զրույցում Քյոսայանը նաև տեղեկացրեց, որ համերգային երեկոյի ընթացքում կներկայացվեն սիրված և հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև ամերիկյան և այլ ազգի հայտնի ջազ կոմպոզիտորների գործեր:
Հայաստանյան քառյակի կազմում հանդես են գալիս նաև Ալլա Սահակյանը, Մարատ Հակոբյանը, Արթուր Նազարյանը, ԱրմենՄովսիսյանը:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ