211652_close_icon
views-count2253 դիտում article-date 16:57 18-02-2020

Աջափնյակի նախկին թաղապետի գործունեության վերաբերյալ քաղաքապետարանը նյութեր է ուղարկել ՀՀ ոստիկանություն. նյութեր են նախապատրաստվում

Երեկ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հրաժարականի պատճառն ընկերություններից մեկին առանձնատներ կառուցելու հնարավորություն տալն է: [url=https://factor.am/222248.html?fbclid=IwAR2J1eZZbOl6OqCeozuWhTwTb9jsTQzCmsnBl6BOp63J08SSyFCt9V8vKNE]Factor.am[/url]-ը հայտնում է, որ ըստ իր աղբյուրների՝ Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկին՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի» Նորո անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության: Այս առնչությամբ Tert.am-ը պարազաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Հարցին, թե Երևանի քաղաքապետարանից Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի գործունեության վերաբերյալ հաղորդում ստացե՞լ են, թե ոչ, ոստիկանությունից հայտնեցին. «Երևանի քաղաքապետարանից նյութեր են ստացվել, որոնց հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»: Ոստիկանությունից այլ մանրամասներ չհայտնեցին:

Նմանատիպ նյութեր