1907 դիտում
12:46 18-02-2020
Շարունակվում է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարությունը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ենթածրագիրը` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի» շրջանակներում:
Արտահանողների զարգացման դրամաշնորհների նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է (լոգիստիկ կենտրոններ, տրանսպորտային միջոցներ, մարքեթինգի ծառայություններ, արտադրական հանգույցներ և այլն) ՓՄՁ-ների հզորացման նպատակով՝ խթանելով ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունները:
Մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող բոլոր ոլորտների համար, սակայն առաջնահերթությունը տրվելու է գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը և տեքստիլին։ Արտադրանքից-արտահանում արժեշղթայում ծագած խնդիրների լուծմանն ուղղված այս ծրագրի վերաբերյալ Երևանում և մարզերում անց են կացվել տեղեկատվական մի շարք միջոցառումներ՝ ծրագրի բովանդակության, մասնակցության չափանիշների, հայտերի գնահատման կարգի և այլ տեղեկատության ներկայացման նպատակով։
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 20-ն է։ Առավել մանրամասն՝ [url=https://smednc.am/hy/inner/864]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1505 դիտում
12:52 30-01-2020
Մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը
1267 դիտում
11:27 01-02-2014
Արմեն Աշոտյանը պատրաստ է դրամաշնորհներ տրամադրել հայագիտություն ուսումնասիրող վրացի ուսանողներին
786 դիտում
15:38 14-02-2014
Տեղի է ունեցել երիտասարդ գիտնականներին դրամաշնորհներ հանձնելու արարողությունը
Այս բաժնից
565 դիտում
20:59 18-05-2024
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Աշխաբադում Սայաթ-Նովայի արձանի բացման արարողությանը
727 դիտում
20:44 18-05-2024
Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
790 դիտում
19:59 18-05-2024
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան