3490 դիտում
20:11 17-02-2020
Քննիչի որոշմամբ կարճվել է Վաչագան Ղազարյանի և Ռուզաննա Բեգլարյանի վերաբերյալ քրեական գործով վարույթը, իսկ պետությանը հասցված վնասը՝ փոխհատուցվել. ՀՔԾ. Tert.am
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և նշանակված համալիր հարկային ստուգումներով հաստատվել է, որ նշված անձինք կազմակերպել են իրենց հետ առնչություն ունեցող 7 ՍՊԸ-ների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունների չվճարումը և այդ գործընթացում ներգրավվել տարբեր անձանց: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/02/17/Ghazaryan/3213229?fbclid=IwAR0Cl4AR-t_b9IsdCgCLNAruPrWssclJuoAGGYEl0W3MXG0Vl7dEvpSRIk8]Tert.am[/url]-ի հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նա նշեց, որ հիմնավորվել է Վաչագան Ղազարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, իսկ Ռ. Բեգլարյանի կողմից` 38-205-րդ հոդվածի 2-րդ և 205-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցավոր արարքների կատարումը, ինչպես նաև 6 այլ անձանց կողմից նշված հոդվածներով հանցավոր արարքների կատարման հանգամանքը: Նախաքննության ընթացքում Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը պետական բյուջե են փոխանցել չվճարված հարկերի գումարն ամբողջությամբ` ընդհանուր 2 միլիարդ 837 մլն դրամ` այդպիսով ամբողջությամբ հատուցելով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը:
Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները, ինչն օրենքի իմպերատիվ պահանջ է, ուստի, օրենքով սահմանված կարգով քննիչի կողմից որոշում է կայացվել Վ. Ղազարյանին, Ռ. Բեգլարյանին և մյուսներին քրեական պատասխանատվությունից ազատելու և նրանց վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճելու մասին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան