211652_close_icon
views-count1251 դիտում article-date 20:20 17-02-2020

Հանդիպում-զրույց դպրոցականների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անչափահասների շրջանում կատարվող հանցագործություններն ու իրավախախտումները կանխարգելելու և նրանց իրավագիտակցությունը բարձրացնելու նպատակով հունվարի 27-ից ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների ծառայողներն այցելում են հանրապետության տարածքում գործող հանրակրթական դպրոցներն ու ուսումնական հաստատությունները՝ անցկացնում հանդիպում-զրույցներ: Հերթական հանդիպումը փետրվարի 17-ին էր։ Ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողներն այցելեցին Երևանի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական և Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցներ: Հանդիպումների ընթացքում ոստիկանության ծառայողները աշակերտների հետ զրուցեցին սառը զենք կամ նմանատիպ առարկաներ ունենալու վտանգավորության, դրանք կրելու համար քրեական օրենսդրությունում սահմանված դրույթների, անչափահասների շրջանում տարածված վնասակար երևույթների և դրանցից զերծ մնալու կարևորության մասին: Ոստիկանները պատասխանեցին նաև աշակերտներին հետաքրքրող հարցերին՝ ոստիկանի աշխատանքային գործունեության, տարատեսակ հանցագործությունների, կիրառվող պատժատեսակների, ոստիկանության կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ: Նմանօրինակ հանդիպումները կրում են շարունակական բնույթ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր