211652_close_icon
views-count12945 դիտում article-date 17:57 17-02-2020

Ուսումնական փուլի մեկնարկ՝ Արցախի պաշտպանական բանակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 17-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2020թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը: Այդ առիթով զորամասեր են այցելել բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ: Վերջիններս շնորհավորել են անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, կարևորել նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը հայրենյաց պաշտպանի առաքելությունը պատվով կատարելու գործում՝ կոչ անելով լրջորեն վերաբերվել ուսումնական գործընթացին: Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր