211652_close_icon
views-count7711 դիտում article-date 22:48 16-02-2020

Նիկոլ Փաշինյան. «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ. մասնակցեք եւ հաղթեք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբի գրառումը, որտեղ «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ է հայտարարվել և կոչ արել մասնակցել մրցույթին։ ««Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ: Մասնակցեք եւ հաղթեք»,-նշել է նա: Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարել է «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ։ Մրցույթի շրջանակում հարկավոր է ստեղծել․ 1. «Այո»-ի լոգո 2. Բաների, սքրոլերի դիզայն 3. Ֆլայերների դիզայն 4. Facebook-ի համար նախատեսված cover նկար 5. Facebook-ի համար նախատեսված profile նկար 6. Facebook-ի համար նախատեսված շրջանակ Մրցույթի արդյունքում 1-ին տեղը զբաղեցնողը կստանա 3 միլիոն դրամ, 2-րդ տեղը՝ 2 միլիոն դրամ, 3-րդ տեղը՝ 1 միլիոն դրամ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր