211652_close_icon
views-count3177 դիտում article-date 16:10 16-02-2020

Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը. այն ընթանում է Թեհրան-Վաշինգտոն սուր հակադրման ֆոնին

Իրանում լայնորեն ընթանում է քարոզարշավը փետրվարի 21-ի խորհրդարանական ընտրությունների համար: Այն կարևոր փորձություն է հոգևոր իշխող վերնախավի համար՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ գերլարված հարաբերությունները, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5288873.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Իրանի սահմանադրության պաշտպանների խորհուրդը պետք է հաստատի թեկնածուներին: Մոտ 14 հազար դիմող թեկնածուներից գրեթե կեսը ստացել են մերժում որպես թեկնածու գրանցվելու համար: Գործող խորհրդարանի մեկ երրորդին ևս չի թույլատրվի մասնակցել ընտրություններին: Այս ընտրությունները կարևոր նշանակություն ունեն արտաքին քաղաքականության համար, մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի շուրջ հետագա զարգացումների առումով: Հաշվի առնելով բազմաթիվ չափավոր հայացքներ ունեցող թեկնածուներին գրանցելու մերժումը՝ գալիք խորհդարանում մեծամասնություն կարող են կազմել այաթոլլա Ալի Խամենեիի կոշտ քաղաքականության կողմնակիցները: Բարեփոխումների կողմնակից ուժերը հայտարարել են, որ իրենց թեկնածուների գրանցման մերժումը արգելափակում է նրանց թեկնածուների մուտքը խորհրդարան: Նրանք ընդգծում են արդար և ազատ ընտրությունների անցկացման հանրային պահանջը: Խորհուրդը թեկնածուների գրանցումը մերժելու համար օգտագործել է բազմաթիվ պատճառներ՝ սկսած կոռուպցիայից մինչև Իսլամին հավատարիմ չլինելու մասին մեղադրանքները: Թեհրանի ընտրատարածքների համար խորհդարանում նախատեսված է 30 մանդատ: Այստեղ պահպանողական ուժերին առաջնորդում է նախկին քաղաքապետ Մոհամադ Բաղեր Քալիբաֆը, ով նախկինում եղել է նաև էլիտար Հեղափոխության պահապաններ զորամիավորման հրամանատարը: Այաթոլա Խամենեին իր աջակցությունն է հայտնել սահմանադրության պաշտպանների խորհրդի մերժման որոշումներին՝ ընդգծելով, որ հաջորդ խորհրդարարնում չպետք է լինեն գործիչներ, ովքեր կվախենան խոսել արտաքին թշնամու դեմ: Որպես հիմնական արտաքին թշնամի հանդես է գալիս ԱՄՆ, որի վարչակազմը դուրս է եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրից ու վերականգնել տնտեսական պատժամիջոցները:

Նմանատիպ նյութեր