211652_close_icon
views-count22423 դիտում article-date 10:18 02-02-2020

Ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու 06-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում բախվել են Աղավնաձոր գյուղի բնակիչ, 59-ամյա Սամվել Դ.-ի վրած ВАЗ 2106 մակնիշի 42 ԼՕ 421 համարանիշի և Երևանի բնակիչ, 23-ամյա Արամ Ս.-ի վարսած Nissan մակնիշի 35 XO 142 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Սամվել Դ.-ն, նրա ուղևոր, համագյուղացի, 58-ամյա Ամալյա Դ.-ն և Nissan-ի ուղևոր, Աբովյան քաղաքի բնակիչ, 22-ամյա Ա. Զ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառներից մեկը նաև ճանապարհի մերկասառույցն է եղել, քանի որ տեղի ճանշինականները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ճանապարհի մերկասառույցը վերացնելու, աղ ու ավազով ճանապարհը մշակելու ուղղությամբ: Բախման հետևանքով էլ 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր