3521 դիտում
23:56 15-02-2020
Արցախի պառլամենտականների ասոցիացիան կազմակերպել է Ղարաբաղյան ազատագրական շարժման 32-րդ ամյակին նվիրված հանդիպում
«Արցախի պառլամենտականների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Համլետ Գրիգորյանի նախագահությամբ փետրվարի 15-ին Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում կազմակերպել է միջոցառում՝ նվիրված Ղարաբաղյան ազատագրական շարժման 32-րդ ամյակին:
Միջոցառման սկզբում ասոցիացիայի նախագահը նախ շնորհավորել է ներկաներին համահայկական շարժման հերթական տարեդարձի կապակցությամբ, իսկ այնուհետև ներկայացրել ասոցիացիայի կատարած աշխատանքները՝ ընդգծելով երկրի զարգացման կարևոր հարցերի շուրջ կազմակերպած քննարկումները տարբեր ոլորտների պատասխանատուների և կազմակերպությունների հետ: Համլետ Գրիգորյանը նաև ներկայացրել է ասոցիացիայի երկու նոր անդամներին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մայոր Դանիելյանին և բժշկուհի Մանուշ Սարգսյանին:
Ասոցիացիայի անդամները, ովքեր նաև Արցախյան ազատագրական շարժման ակտիվիստներ են, անդրադարձել են շարժման սկզբնավորման և ընթացքին վերաբերող պատմական փաստերին՝ հայտնելով իրենց մտահոգությունը դրանց հաճախակի աղավաղման կապակցությամբ:
Արցախի պառլամենտականների ասոցիացիայաի պատվավոր անդամ, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, շնորհավորելով համաժողովրդական կամարտահայտության մասնակիցներին և կազմակերպիչներին, նշել է, որ Ղարաբաղյան շարժումը հիմք է տվել հայոց անկախ պետականության ձևավորմանը: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է նաև շարժման տարբեր փուլերի մասնակիցների գործունեության արժևորումը և ներկայացումը՝ այդ առումով ընդգծելով նաև պառլամենտակաների ասոցիացիայի դերը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
751 դիտում
19:12 06-05-2024
Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
475 դիտում
13:16 06-05-2024
Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների
1024 դիտում
12:50 06-05-2024
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը