20506 դիտում
10:49 15-02-2020
Հայտնի են աշխարհի ամենահուսալի ավտոմեքենաները
J.D. Power խորհրդատվական ընկերության վերլուծաբանները հարցում են անցկացրել եռամյա ավտոմեքենաների սեփականատերերի շրջանում եւ պարզել են` որոնք են աշխարհի ամենահուսալի ավտոմեքենաները: 2019 թվականին հաղթող է ճանաչվել հարավկորեական Genesis ապրանքանիշը, փոխանցում է Motor-ը:
Ընդհանուր առմամբ, փորձագետները հարցում են անցկացրել են յուրաքանչյուր ապրանքանիշի 100 մեքենայի սեփականատերերի հետ եւ վերլուծել են այն խնդիրների քանակը, որոնց նրանք բախվել են ավտոմեքենաների երկու տարվա շահագործման ընթացքում: Ընդ որում, բողոքները բաժանել են մի քանի կատեգորիայի, բայց հաշվի են առել բոլորը` սկսած լուսարձակների անսարքությունից մինչև` Bluetooth-ի միջոցով սմարթֆոնի միացման հետ կապված խնդիրները:
Ըստ հարցման արդյունքների` հարավկորեական Genesis ապրանքանիշը դարձել է ամենահուսալի ավտոմեքենաներ արտադրողը. 100 ավտոմեքենայից երկու մոդելի համար 89 բողոք է գրանցվել: Երկրորդ տեղում է Lexus`100 բողոքով, իսկ «Բյուիկը» երրորդն է՝ 103 բողոքով: Ընդ որում, Genesis-ն առաջին անգամ է մասնակցում վարկանիշին: Ըստ կանոնների` հետազոտությանը մասնակցելու համար ապրանքանիշի ավտոմեքենաները շուկայում պետք է վաճառվեն առնվազն երեք տարի:
Վարկանիշի վերջին տեղերում են չորս արտադրողները, որոնց մոտ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար միջինը երկու բողոք էր ստացվել յուրաքանչյուր սեփականատիրոջից: Դրանց թվում է Volvo-ն (185 բողոք), Jaguar-ը (186 բողոք), Chrysler-ը (214 բողոք) և Land Rover-ը` 100 մեքենայի համար ռեկորդային 220 բողոքով:
Նմանատիպ նյութեր
12579 դիտում
23:47 16-12-2018
Աշխարհի ամենահուսալի ավտոմեքենաները՝ մասնագետների կարծիքով
3489 դիտում
19:00 23-08-2015
Ամենահուսալի ավտոմեքենան համարվել է Skoda-ն (լուսանկարներ)
5653 դիտում
08:17 07-11-2015
Իլհամ Ալիևը՝ Հերմինե Նաղդալյանի ամենահուսալի դաշնակից. «168 ժամ»
Այս բաժնից
10501 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am