1411 դիտում
23:35 11-06-2015
Մայրաքաղաքում շարունակվում են մշակույթի տների և գրադարանների հիմնանորոգման աշխատանքները
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել և ծանոթացել է վարչական շրջանի մշակույթի տանն իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Կարևորելով ծրագրի իրականացումը` դպրոցի տնօրենը նշել է, որ աշխատանքների ավարտից հետո մշակութային օջախն ամբողջովին նորոգված ու հարմարավետ պայմաններով ապահովված իր դռները կբացի շուրջ 200 սաների առջև:
Պատասխանատուները նաև համոզմունք են հայտնել, որ հիմնանորոգված մշակույթի տունը հնարավորություն կտա զգալիորեն ավելացնել խմբակներ հաճախող երեխաների թիվը: Օգտվելով առիթից` կրթօջախի տնօրենը նաև դպրոց հաճախող սաների ծնողների շնորհակալությունն է փոխանցել քաղաքապետին՝ մշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքի մշակութային օջախների նկատմամբ քաղաքապետարանի ուշադրությունը լինելու է շարունակական, և հետևողականորեն իրականացվելու են դրանց պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ, հետևել իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել աշխատանքների որակն ու այն ավարտել նախատեսված ժամկետում:
Գրադարանի տնօրենն ու աշխատակիցները, օգտվելով առիթից, իրենց շնորհակալությունն են հայտնել մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար` հատկանշելով, որ դրանք մեծապես նպաստում են ընթերցասերների թվի ավելացմանը: Բացի այդ, առանձնակի կարևորվել է նաև այն հանգամանքը, որ ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ լուծում է ստանում նաև գրադարաններում առկա գրականության պահպանման խնդիրը:
Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անակնկալ այցով եղել է նաև վարչական շրջանի թիվ 79, 84 և 97 մանկապարտեզներում: Քաղաքապետը շրջել է խմբասենյակներով, ծանոթացել փոքրիկների դաստիարակության ու խնամքի պայմաններին: Օգտվելով առիթից՝ մանկապարտեզների աշխատակիցներն իրենց երախտագիտությունն են հայտնել ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին նախակրթարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն: Քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ մանկապարտեզներում իրականացվող վերանորոգման ու անհրաժեշտ գույքով ապահովման ծրագրերը լինելու են շարունակական:
Տարոն Մարգարյանը զրուցել է նաև խոհարարների հետ, ծանոթացել փոքրիկների սննդակարգին: Առանձնակի կարևորելով մանկապարտեզներում սննդի կազմակերպումը՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս խստորեն հանձնարարել է պահպանել սննդի որակի բոլոր չափորոշիչներն ու, ինչպես կարգն է, գործընթացին մասնակից դարձնել նաև ծնողներին:
Նմանատիպ նյութեր
2538 դիտում
19:47 18-07-2014
Մայրաքաղաքում շարունակվում են գրադարանների և արվեստի դպրոցների հիմնանորոգման աշխատանքները
1200 դիտում
20:12 03-07-2015
Մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագիրն այս տարի ամբողջությամբ կավարտվի
Այս բաժնից
409 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
829 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
715 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը