211652_close_icon
views-count3661 դիտում article-date 18:20 12-02-2020

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Փետրվարի 11-ին «Միասնական Հայրենիք» կուսակցության ղեկավարությունը հանդիպել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ, որից հետո տարածել է հայտարարություն, որը իրականությանը չի համապատասխանում և հերքվել է կոլեկտիվի կողմից: Այս մասին [url=https://artsakhpress.am/arm/news/121056/samvel-babayani-grasenyaky-kexts-haytararutyun-e-taratsel-parzabanum.html]«Արցախպրես»[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Լենա Ավանեսյանը՝ նշելով, որ դպրոցի ֆեյսբուքյան էջի միջոցով ապատեղեկատվության հերքում են տարածել՝ նշելով, որ վերը նշված հայտարարությունը կանխակալ սխալ է պարունակում: Հերքման մեջ մասնավորապես ասված է. «Դպրոցի բազմանդամ և բազմակարծիք կոլեկտիվին վերագրվող միտքը իրականում մեկ ուսուցչուհու կարծիք է: Խնդրում ենք շտկել թյուրըմբռնման տեղիք տվող վերոհիշյալ մեկնաբանությունը և հերքել այն»: Տեղեկացնենք, որ «Միասնական Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջում Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվին վերագրվել է այն դիրքորոշումը, թե իբր Սամվել Բաբայանի հետ հանդիպման ժամանակ նրանք միասնական կարծիք են արտահայտել՝ ասելով. «Մեր երկրին պետք է այնպիսի իշխանություն, որը կունենա քաղաքական հեռատեսություն, սառը դատողություն, տղամարդու խոսք: Այս բոլոր հատկանիշները տեսնում ենք Սամվել Բաբայանի մեջ»:

Նմանատիպ նյութեր