211652_close_icon
views-count2564 դիտում article-date 10:41 12-02-2020

Փորձելու են խուսափել հավելյալ թիրախավորումից. Ամուլսարի հարցը կառկախվի մինչև հանրաքվեն․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Օրերս կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում գտնվող ՎԶԵԲ պատվիրակությանը, որը ղեկավարում էր ՎԶԵԲ փոխնախագահ Պիեռ Հեյլբրոնը: Կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործակցությունը թե՛ միջկառավարական, թե՛ մասնավոր սեկտորում: «Փաստ» թերթին հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, որը կապված է Ամուլսարի հանքի շահագործման հարցի հետ: Ի դեպ, այս մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ոչ մի տառ չկա։ ՎԶԵԲ-ը «Լիդիանի» բաժնետերերից է և հանդիսանում է Ամուլսարում ոսկու շահագործման ծրագրի գլխավոր ֆինանսավորողներից մեկը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Ամուլսարի խնդրի հետ կապված հստակեցում մտցնելու անհրաժեշտությունը։ Փաստացի, մոտ երկու տարի ՀՀ կառավարությունը կանգնած է հանքի շահագործման թնջուկի առաջ: Ըստ էության, հարցի մի հատվածում հանրային պահանջն է, որը կարող է վերածվել «քաղաքական ձնագնդի», մյուս կողմում՝ միջազգային ներդրումային շրջանակները, հեղինակավոր կառույցները, արբիտրաժի ու ներդրումային վարկի ռիսկը: Թերթին կառավարության կուլիսներից փոխանցել են, որ իշխանություններն ամեն կերպ փորձելու են Ամուլսարի հարցը առկախել մինչև ապրիլի 5-ը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր